Լուրեր

 Հոկտեմբերի 30-ին տեղի կունենա «Հայաստանի անտառային կենսաբազմազանությունը» երիտասարդական լուսանկարչական մրցույթի մրցանակաբաշխությունը

 Հայաստանի անտառները՝ երիտասարդների աչքերով

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, COP17-ի Կանաչ գոտում տեղի կունենա «Հայաստանի անտառային կենսաբազմազանությունը» երիտասարդական լուսանկարչական մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության միջոցառումը։

Հայաստանի անտառային դաշինքի և «Վիքիմեդիա Հայաստանի» համագործակցությամբ իրականացված մրցույթը միավորել է շուրջ 60 երիտասարդի՝ բացահայտելու և լուսանկարչության միջոցով ներկայացնելու Հայաստանի անտառների հարուստ կենսաբազմազանությունը։

Մրցույթի շրջանակում կազմակերպվել են լուսանկարչական երկու արշավներ դեպի Լոռի և Վայոց ձոր, իսկ մասնակիցները Wikimedia Commons հարթակում հրապարակել են ավելի քան 115 լուսանկար։

Մասնագիտական ժյուրիի գնահատման արդյունքում ընտրվել են 12 լավագույն լուսանկարները, որոնց հեղինակները կպարգևատրվեն մրցանակաբաշխության ընթացքում։ Կհանձնվեն նաև Հայաստանի անտառային դաշինքի անդամ կազմակերպությունների սահմանած հատուկ մրցանակները։

 Մրցույթը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու երիտասարդների դերը կենսաբազմազանության պահպանության գործում և Հայաստանի անտառային ժառանգությունը հասանելի դարձնելու միջազգային հանրությանը։

COP17 | Կանաչ գոտի, Upper Stage

 Հոկտեմբերի 30 | 13:00-14:00

Միացե՛ք մեզ՝ միասին բացահայտելու Հայաստանի անտառները երիտասարդների աչքերով։


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Առնչվող թեմաներ